Ադրբեջանն ինտենսիվ կրակել է Թալիշի բնակավայրերի ուղղությամբ

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ․․․
talish

Ադրբեջանը փետրվարի 24-ի առավոտից տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին  տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

«Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ: Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունները ճնշելու և առաջնագծում վերջինիս հետագա սադրանքները կանխելու նպատակով դիմել են պատասխան գործողությունների: Ներկա պահին իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է»,- ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:

*

*