2016-ին հաջողվել է փրկել 228 մարդու կյանք. ԱԻՆ-ը ամփոփում է

Բավականին հաջող տարի է եղել՝ նվազել են արտակարգ դեպքերն ու պատահարները:
ain
2016 թվականն Արտակարգ իրավիճակների նախարարության համար բավականին հաջող տարի է եղել՝ նվազել են արտակարգ դեպքերն ու պատահարները: 12.992 արտակարգ դեպք-պատահարի մեծ մասը՝ 8 .020-ը եղել է տեխնածին բնույթի, 392-ը՝ տարերային, 4580-ը՝ սոցիալ-կենսաբանական:

Արտակարգ դեպքերի հետեւանքով մահացել է 354 մարդ, նրանց շուրջ 75 տոկոսը՝ 266 մարդ, զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ տուժել է 9.232 մարդ՝ 6-ով ավել 2015 թվականի համեմատ: Այս տվյալներն այսօր հանրությանն է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով, զգալի նվազել են հրդեհների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, հրդեհները՝ 2000-ով, ավտոճանապարհային պատահարները՝ 88-ով: Խոսելով տարեսկզբյան տոնական օրերին գրանցված արտակարգ դեպքերի մասին՝ Հովհաննես Խանգելդյանը նշել է, որ շուրջ 500 դեպք է եղել, որոնցից 221-ը՝ արտակարգ գործոն պարունակող, 2 զոհ է գրանցվել հրդեհից, 1 մարդ էլ մահացել է վրաերթից:

«Հաջողվել է փրկել 228 մարդու կյանք, ինչը բավականին ավել է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 16-ով ավելացել է, 212 է եղել անցած տարի»,- նշեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*