Վթարի ենթարկվածները Օշական գյուղի բնակիչ Միրիջանյանների ընտանիքի 5 անդամներն են

Նրանք ընտանիքով այս գիշեր մեկնել էին Վրաստան
vtar-vrastan

Այսօր՝ հուլիսի 7-ին ժամը 06:00-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության՝ Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մարդ մահացել է, 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի հետեւանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին: Վերջինս վթարի ենթարկված ընտանիքի հարսն է։

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ քաղաքացիների դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս: Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Վթարի ենթարկվածները Օշական գյուղի բնակիչ Միրիջանյանների ընտանիքի 5 անդամներն են, եւ նրանց երեք հարազատները Երեւանից։ Վերջիններս տատն ու իր երկու թոռներն են։ Նրանք ընտանիքով այս գիշեր մեկնել էին Վրաստան:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են նաեւ, որ հինգ տուժածներից մեկը տեղափոխվել է Գորի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները՝ Թբիլիսի քաղաքի ԲԿ, որտեղ նրանցից մեկի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը մեզ տեղեկացրեց, որ Միրիջանյանի հարազատներից արդեն մեկնել են Վրաստան, տեղում վիրավորներին աջակցելու համար։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ մշտական կապ է պահպանվում բժիշկների հետ եւ տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգան հավելյալ հայտարարություններով:

*

*