Հրդեհ` փայտի արտադրամասում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ
hrshej

Նոյեմբերի 8-ին, ժամը 14:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*