Կանխվել է 39-ամյա կնոջ ինքնասպանության փորձը (լրացված)

Օգոստոսի 15-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
KIEVYAN_kamurj

Օգոստոսի 15-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ալլա Բ., ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

*

*