Ջրատարում գտնված այրված դիակի ինքնությունը եւ սպանության դրդապատճառները հայտնի են

Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել...
spanutyun

Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակն ամբողջությամբ եղել է այրված և հնարավոր չի եղել պարզել ինքնությունը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1982 թ. ծնված Գարիկ Արզունյանի դին է: Գ. Արզունյանը փետրվարի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գ. Արզունյանին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, փայտով գլխին հարվածելով սպանել և այրել է 1969 թ. ծնված Մայիս Խ.-ն, իսկ վերջինիս հանցակից, 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն պարտակել է հանցագործության հետքերն ու հանցագործությունը:
Մայիս Խ.-ն և Արսեն Մ.-ն ձերբակալված են:
Քննությունը շարունակվում է:

*

*