Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ)

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ
infografika

Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 520 կրակոց: Սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

*

*