Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը Հայաստան

Բեռը հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց:
bagratasheni-ancaket

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցներն Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս 88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ հայտնաբերել են ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ՝ առանց ակցիզային դրոշմավորման:  Բեռը հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը  լուծելու համար:

*

*