ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը Ստամբուլից կտեղափոխվի Երեւան

Թուրքիան դադարեցրել է իր անդամակցությունը բորսաների ֆեդերացիային։
nasdaq

Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի  (ԵՖԲՖ) գլխամասային գրասենյակը Ստամբուլից կտեղափոխվի Երեւան: Որոշումը մայիսի 16-ին կայացրել է ֆեդերացիայի գլխավոր ասամբլեան: Քվեարկությունն անցել է առանց «դեմ» ձայների:  Այսպիսիով, Հայաստանը դարձել է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի  գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր: Իսկ, սա ենթադրում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվացում: 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմնադրման պահից ի վեր, այն  գործում էր Ստամբուլում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել  Հայաստանի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի  գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Ըստ  Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Օմրանի,  խորհրդում Թուրքիային կփոխարինի Կիպրոսը՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Կիպրոսի ամուր հարաբերությունները: Արդյունքում ՝ Թուրքիան դադարեցրել է իր անդամակցությունը:

*

*