Երեւան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է

Գեւորգ Օրբելյանը հավելեց, որ այս տարի նույնպես քաղաքում տոնական տրամադրության պակաս չի լինի:
zbosashrjik

Նախորդ տարվա համեմատ 2017 թվականին Երեւան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.7 տոկոսով, այսինքն Երեւան է այցելել մոտ 1.5 միլիոն զբոսաշրջիկ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:

Այս տարի լրանում է մայրաքաղաքի հիմնադրման 2800 ամյակը, որը մեծ շուքով է նշվելու եւ դա լավ հնարավորություն է քաղաքը այցելուների համար գրավիչ զբոսաշրջային կենտրոն դարձնելու, կարծում է Գեւորգ Օրբելյանը: Անդրադառնալով նաեւ կանանց գարնանային տոներին Գեւորգ Օրբելյանը հավելեց, որ այս տարի նույնպես քաղաքում տոնական տրամադրության պակաս չի լինի:

*

*