Երևանում բացվել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել
biotexnologiakan-park

«FMD K&L Europe» ընկերությունը կենսատեխնոլոգիական, դեղագործական, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների համաշխարհային առաջատար գործիչների, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ այսօր Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։ «FMD K&L Europe»-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ 4 միլիոն դոլարի ներդրումներ է իրականացրել։

2018-ին ընկերությունը նախատեսում է ևս 3 միլիոն դոլարի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։

Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ հոսանքի անջատման դեպքում։

*

*