Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ գնացքի տոմսերն էժանացել են

Երեւանից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին:
gnacq--armenia

«Հարավկովկասյան երկաթուղի»  Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրու եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ կայքում:

Երեւանից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին:

Երեւանից Բաթումի ուղեւորությունը տեւում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչեւ 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:

*

*