Երևան-Արտաշատ ճանապարհի 8 կամուրջների և ուղեանցերի շինարարությունն ավարտվել է

Աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում:
kamurj

«Հյուսիս-հարավ» մայրուղու Երեւան-Արտաշատ հատվածում 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած 8 կամուրջների եւ ուղեանցերի կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել եւ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Այնթափի կամուրջն ամբողջությամբ վերակառուցվել է: Մասիս-Այնթափ համայնքներն իրար կապող կամրջային հանգույցում նախարարը որոշակի թերություններ է նկատել եւ հանձնարարել է շտկել դրանք:

*

*