«Yandex» ու «Uber» ընկերությունները կմիավորվեն

Ծառայությունների միավորումից հետո օգտատերերի համար երկու հավելվածները:
yandex

«Yandex» ու «Uber» ընկերությունները պայմանավորվել են Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում ու Ղազախստանում  միավորել տաքսի ծառայությունները: Այս մասին հայտնում  է «ՌԻԱ Նովոստին»-ն:

«Yandex.taxi»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի խոսքով՝ ծառայությունների միավորումից հետո օգտատերերի համար երկու հավելվածները՝ «Յանդեքս»-ն և «Յուբեր»-ը կշարունակեն հասանելի մնալ:

Գործարքը պետք է համաձայնեցվի կարգավորող մարմինների հետ ու նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա չորրորդ եռամսյակում:

Նոր ընկերությունը կգլխավորի «Яндекс. Такси»-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Հաղորդվում է, որ վարորդները կանցնեն միասնական տեխնոլոգիական հարթակի, ինչը թույլ կտա մեծացնել պատվերների իրականացման համար հասանելի մեքենաների թիվը, կրճատել պատվերի ընդունման ժամանակը և ընդհանուր առմամբ բարձրացնել ծառայության հասանելիությունը:

 

*

*