Արմավիրի մարզում շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը

Գյուղացիները պետք է վերամշակողների հետ գնի հարցում համաձայնության գան, որ աշխատանքը ջուրը չընկնի:

Արմավիրի մարզում շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը: Գյուղացիներն այս տարվա բերքից գոհ են, բայց մտահոգություններ ունեն՝  կկարողանա՞ն իրացնել այն, թե ոչ: Մթերող ընկերությունները պայմանագիր չեն կնքում: Դրանցից շատերը խաղողագործներին դեռ նախորդ տարվանից պարտքեր ունեն: Բերքն առատ է, ապագան՝ մշուշոտ:

Արմավիրի մարզի որոշ համայնքներում մի քանի օր հետո խաղողն ամբողջությամբ հասած կլինի: Կարկուտ ու անձրեւ հաղթահարած գյուղացիները, սակայն, չեն շտապում ուրախանալ առատ բերքով: Մթերման շրջանն առջեւում է: Պետք է կարողանան պայմանավորվածություն ձեռք բերել վերամշակողների հետ, գնի հարցում համաձայնության գալ, որ աշխատանքը ջուրը չընկնի:

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն ասում է, որ հանրապետությունում 89 վերամշակող ձեռնարկություն կա, բայց դրանցից 5-6-ն է գործում միայն:

«Պետական աջակցության կարիք ունենք, վերամշակող-խաղողագործը պետք է լինեն մեկ մարմին, բայց էսօր բարիկադի տարբեր կողմերում ենք: Եթե պետությունը կարողանա ինչ-որ ձեւով սատար կանգնել ե՛ւ խաղողագործին, ե՛ւ վերամշակող ձեռնարկությանը, ինչ-որ ժամանակահատված սուբսիդավորել խաղողի գինը, մի 3-4 տարի հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»- ասում է Արտակ Սարգսյան։

 

Մանրամասները՝  տեսանյութում

 

Մեկ Մեկնաբանություն
  • Արմավիրի մարզում շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը — Թեժ վիդեո և լուրեր Hot TV
    24 августа 2016 at 17:09

    […] Գյուղացիներն այս տարվա բերքից գոհ են, բայց մտահոգություններ ունեն՝  կկարողանա՞ն իրացնել այն, թե ոչ: Աղբյուրը՝ Yerkirmedia.am […]

  • *

    *