Հայկական 16 ընկերություն՝ WorldFood Moscow 2017 ցուցահանդեսում

Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել:
hayastan-moscow-cucahandes

Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություն «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում է WorldFood Moscow 2017 ցուցահանդեսին: Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգերի, բանջարեղենի, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային եւ աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի:

Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել:

WorldFood Moscow 2017-ին մասնակցում է շուրջ 1500 ընկերություն՝ ավելի քան 65 երկրից, սպասվում է շուրջ 29 հազար մասնագետի այցելություն:

*

*