«ՎՏԲ»-ն հեռանում է Ուկրաինայից

Կիևում կմնա ընդամենը մեկ կամ երկու գրասենյակ...
vtb
«ՎՏԲ»-ն դադարեցնում է իր գործունեությունն Ուկրաինայում: Այս մասին փետրվարի 16-ին Սոչիում կայացած ներդրումային ֆորումի ժամանակ հայտարարել է բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը՝ հավելելով, որ այժմ վարկային կազմակերպությունը զանգվածաբար փակում է երկրում մասնաճյուղերը: Հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամռանը մենք գործնականորեն ամբողջովին կդադարեցնենք մեր գործունեությունն Ուկրաինայում: Կիևում կմնա ընդամենը մեկ կամ երկու գրասենյակ: Մենք այժմ շատ արագ  մասնաճյուղեր ենք փակում այնտեղ՝ վճարելով բոլոր ավանդատուներին»,-ասել է Անդրեյ Կոստինը:

*

*