Վրաստանում տեղի է ունեցել պարենային անվտանգության եւ սնուցման թեմայով միջազգային համաժողով

Քննարկվող թեման սննդամթերքի անվտանգության ներկա խնդիրներն էին:
Vrastan-hamajoghov

Հունիսի 15-16-ը Վրաստանում տեղի է ունեցել պարենային անվտանգության եւ սնուցման թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում էին Հայաստանի եւ Վրաստանի գյուղանտնտեսության եւ առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները:

Երկօրյա համաժողովին ներկա էին նաեւ փորձագետներ տարածաշրջանից ու Եվրոպայից:

Համաժողովն անցկացվում էր Օքսֆամ միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, այն կրում էր տարածաշրջանային բնույթ: Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող համաժողովի քննարկվող թեման սննդամթերքի անվտանգության ներկա խնդիրներն էին: Մասնավորապես քննարկվել է սննդի մատչելիության հարցը, մասնագետների խոսքով` համաժողովն առաջին հերթին կարեւոր է փորձի փոխանակման եւ նոր մոտեցումներ արձանագրելու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները