2 միլիոն դոլարի վարկ՝ ոռոգման համակարգերի բարելավման նպատակով

Կողմ քվեարկեց 62, դեմ՝ 31 պատգամավոր
jratar2

Խորհրդարանը ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց ոռոգման համակարգի բարելավման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի միջև 2 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին:

Վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 31 պատգամավոր: Համաձայնագրին դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Վարկային ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարում Բաղրամյան-Նորակերտ հատվածում 573 հեկտար տարածք ապահովել ոռոգման ջրով, ինչի արդյունքում այդ տարածքներում 11-14 տոկոսով կբարձրանա բերքատվությունը, ինչպես նաև տարեկան 5 միլիոն խորանարդ մետր ջուր կտնտեսվի:

 

*

*