ՀՀ նախագահը ստորագրել է ՎԶԲ-ի հետ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Ծրագիրն ուղղված է Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար ներտնտեսական ջրանցքի համակարգի կառուցմանը:
vorogum-jrancq3

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Վարկային համաձայնագիրը 2013թ. մայիսի 29-ին ՀՀ և ՎԶՄԲի միջև ստորագրված 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրի լրացուցիչ ֆինանսավորումն է: Ծրագրի նպատակներն են կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը և ոռոգման թիրախային համակարգերում բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը և բարելավել ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիությունը և հուսալիությունը որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար:

Մասնավորապես, ծրագիրն ուղղված է ԲաղրամյանՆորակերտ ինքնահոս համակարգի համար ներտնտեսական ջրանցքի համակարգի կառուցմանը:

 

*

*