«Վնուկովո» օդանավակայանում առգրավվել է մոտ 500կգ ձկնկիթ

Պիտակի վրա բացակայել է նաեւ «Ձկան եւ ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը․․․
dzknkit

Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության հարցերով   ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է Հայաստանից առաքված կարմիր իշխանի մոտ 500կգ ձկնկիթի ներկրումը: Թեեւ ապրանքն ունեցել է ԵԱՏՄ անասնաբուժական հավաստագիր, սակայն   պարզվել է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահմպանման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանել  հավաստագրի տվյալներին:

Պիտակի վրա բացակայել է նաեւ «Ձկան եւ ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, որը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով: Ապրանքն առգրավվել է:

*

*