ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը օտարելուն

«Կառավարման շղթայում ոչ պետքական օղակը դուրս է գալիս»
vivacel

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 24-ի նիստում համաձայնություն տվեց «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելու մասին որոշման նախագծին: Նախագծով սահմանված է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ  99.99 տոկոս բաժնետոմսերը վերջինիս միակ բաժնետեր «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության 99.99 տոկոս բաժնետեր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ մնացած 0.01 տոկոս բաժնետոմսերը՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերության մյուս բաժնետերեր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին հավասարաչափ օտարելուն, Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն:

Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերություն) բաժնետոմսերի օտարումը ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ընկերության Իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը: «Ըստ էության ոչ մի բան չի փոխվում, համամասնությունը ինչպես եղել է, այդպես էլ պահպանվում է: Կառավարման շղթայում ոչ պետքական օղակը դուրս է գալիս, որից մենք ակնկալում ենք կառավարման ավելի արդյունավետություն: Հայաստանում  ոչ մի փոփոխություն չի արվելու»,-ասաց Արմինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։

*

*