Ռուսաստանը վերացրել Է Վերին Լարսով Հայաստանին բնափայտի ու չմշակված փայտանյութի մատակարարման խոչընդոտը — Երկիր Մեդիա

Ռուսաստանը վերացրել Է Վերին Լարսով Հայաստանին բնափայտի ու չմշակված փայտանյութի մատակարարման խոչընդոտը

Արգելքը գործում էր 2017-ի դեկտեմբերի 31-ից
verin-lars2 (1)

Հունիսի 8-ից վերականգնվել Է Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարս բազմագոտի ավտոմոբիլային անցակետով (Վերին Լարս ԲԱԱԿ) Հայաստանի Հանրապետություն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքային դիրքերի բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրման հնարավորությունը: Համապատասխան որոշումն ընդունվել Է Ռուսաստանի կառավարության կողմից: Արտահանումը ժամանակավորապես կասեցվել Էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ ուժը կորցրել Էր այն հատուկ նորման, որը սահմանված Էր Ռուսաստանի օրենսդրությամբ: Այդ մասին ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հունիսի 13-ի հաղորդագրության մեջ:

Վերին Լարսը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միակ ավտոմոբիլային ճանապարհի անցակետերից մեկն է: Առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստան փայտանյութի արտահանման սահմանափակումը հանվել Էր 2017 թվականի հունվարին: Այն ժամանակ հայ եւ ռուս ձեռնարկատերերը հնարավորություն ստացան 2017 թվականի հունվարի 7-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստան բնափայտ ու չմշակված փայտանյութ ուղարկել անմիջականորեն Վերին Լարսով: Նոր նորման նման հնարավորություն է ընձեռում անժամկետ հիման վրա:

 

*

*