Երկու մարզում սոցիալական ոլորտի ստուգմամբ շուրջ 105.5 միլիոն դրամի կորուստ է արձանագրվել. քրգործեր են հարուցվել

Արագածոտնում եւ Կոտայքում 2015-ին կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերել է 571 խախտում:
Ishkhan-Zaqaryan

Վերահսկիչ պալատն Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում 2015 թվականի ընթացքում սոցիալական ոլորտում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերել է 571 խախտում: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Հաշվարկվել է գումարը՝ խոսքը մոտավորապես 105.5 միլիոն դրամի մասին է։ Զաքարյանը վստահեցրել է, որ կառավարությունն արձագանքել է բացահայտումներին եւ արդյունքում՝ զբաղեցած պաշտոններից ազատվել են գրասենյակների ղեկավարները, երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ, իսկ գումարների մի մասն ամբողջությամբ վերականգնված է, մնացածի մասով ժամանակացույց է դրված՝ վերականգնելու ուղղությամբ:

Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պալատը սոցիալական ոլորտը համարում է ռիսկային: Իշխան Զաքարյանի կարծիքով, ամբողջ աշխարհում սոցիալական ծրագրերի համար ծախսված գումարները համարվում են ռիսկային, քանի որ այստեղ մեծ է չարաշահումների հնարավորությունը:

«Վերահսկիչ պալատի խորհուրդը որոշում է կայացրել 100 տոկոսով ստուգելու բոլոր մարզերում սոցիալական ծառայության գրասենյակների աշխատանքը, հետո անցնել նաեւ մայրաքաղաքին։

Ինչ վերաբերում է պետական գնման ընթացակարգերին, ապա սա նույնպես ռիսկային ոլորտ է եւ այսօր որեւէ մեկը բացարձակապես չի թաքցնում, որ գնման ոլորտներում ունենք ռիսկեր: Սակայն այս ոլորտում եւս կան դրական օրինակներ: Մենք ունենք մեր առաջարկությունները: Առաջարկում ենք կառավարությանը սահմանելու պետական հսկիչ գները, այս պրակտիկան մի քանի երկրներում կիրառվում է»։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները