Վարկային ներդրումները 2017թ.-ի համեմատ աճել են

Աճել է նաեւ ավանդների ծավալը:
hashvark

Անցնող տարում վարկային ներդրումները 2017թ. համեմատ աճել են 392 մլրդ դրամով: Աճել են հիփոթեքային, գյուղատնտեսական ու ադյունաբերական ոլորտներին տրվող վարկերը:

Ֆիզիկական անձանց 2017թ.-ի համեմատ 33 տոկոսով ավելի շատ վարկեր են տրամադրվել:

Բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը ներկայացրել է բանկերի վերաբերյալ 2018 թվականի տվյալները:

Համաձայն արձանագրված թվերի՝ աճել է նաեւ ավանդների ծավալը: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 273 մլրդ դրամով: 2018թ. Հայաստանում գործել է 17 բանկ՝ 537 մասնաճյուղ:

Բանկային համակարգում աշխատել է 11.773 մարդ: Ըստ Արտակ Հանեսյանի՝ բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն եւ հեռանկարային բիզնեսները, որոնք միտված կլինեն արտահանմանը:

*

*