2018 -ին Հայաստանը 1 տոկոսով կկրճատի պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունը

Դրանում վստահ է Ֆինանսների նախարարը:
vardan-aramyan

2018 թվականին Հայաստանին կհաջողվի 1 տոկոսային կետով կրճատել պետական պարտքի ու համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը։ Դրանում վստահ է ֆինանսների նախարարը: Վարդան Արամյանը նշել է, որ 2017-ին բյուջետային ծախսերը գերազանցել են 100 մլրդ դրամը, միեւնույն ժամանակ հնարավոր է եղել 30 մլրդ դրամով նվազեցնել ընթացիկ ծախսերը եւ ավելացնել պետական բյուջեի կապիտալ ծախսերը:

Ըստ Արամյանի, 2017 թվականին կապիտալ ծախսերի ավելացումը նախադրյալներ է ստեղծել, ու եթե այդ միտումը պահպանվի, Հայաստանի տնտեսական աճը կհասնի ոչ թե 3-ից 4 տոկոսի, այլ՝ 5-ից 6 տոկոսի: Նա նշել է, որ 2018 թվականի բյուջեում կարեւորվում են կապիտալային, այլ ոչ թե ընթացիկ ծախսերը, ինչը թույլ կտա հասնել տնտեսության կայուն երկարաժամկետ աճի:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում աշխատավարձերն ու թոշակները չեն աճել, եւ հաջորդ 5-10 տարիների ընթացքում այդ մասին չխոսելն անընդունելի է, սակայն դրա համար մենք պետք է վստահ լինենք, որ մեր տնտեսությունն աճում է կայուն տեմպերով: Անցյալ տարի գերակատարվել էր նաեւ հարկերի հավաքագրման ցուցանիշը: Դրանից 6 մլրդ դրամն աշխատող քաղաքացիներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվող ամսական 1000 դրամներից էր կազմված: Սա 0.2-0.4 տոկոսով բարելավել է ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը, սակայն վերջնականը կորոշվի միայն մարտին»,- մանրամասնել է նախարարը:

*

*