2017-ի տնտեսական կանխատեսումները, ըստ Վարդան Արամյանի, լավատեսական են

Ֆինանսների նախարարը մեր երկրի տնտեսական վիճակից խոսել է emerging-europe.com-ի գլխավոր խմբագիրի հետ:
tntesutyun

2017 թվականի տնտեսական կանխատեսումները լավատեսական են: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մեր երկրի տնտեսական վիճակի մասին խոսել է emerging-europe.com պարբերականի հետ: Այս տարի ակնկալում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճ 3.2 տոկոսով:

Արամյանը պարզաբանել է, որ 2 տարի անընդմեջ մեր տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէր: Իսկ դրա համար մի քանի պատճառ կար: Նախ եւ առաջ այն, որ 2016թ.-ին պղնձի գինը հասել էր նվազագույնի:

Սա մեծ հարված էր Հայաստանի համար: Մեր երկիրը պղինձ եւ մոլիբդեն արտահանող երկիր է: Բացի այդ, 2014 թվականի կեսերից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները նույնպես մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա: Այդ երկրի հետ բազմաթիվ տնտեսական կապեր ունենք: Այդ թվում դրամական փոխանցումների ծավալն է մեծ, եւ 2-րդը` արտահանման:

Մեր վերամշակված սննդի գրեթե 60 տոկոսը արտահանվում է Ռուսաստան: Իսկ արտաքին անբարենպաստ պայմանները մեր կառավարությունը հաղթահարել է դրամավարկային քաղաքականության միջոցով: Այս ամենն ի մի բերելով՝ նախարարը վստահեցրել է, որ այս տարի կունենանք 3.2 տոկոսով աճ, քանի որ 2017-ը, ըստ Արամյանի, վերականգնման եւ կայունացման տարի է: Նա չի բացառել, որ 2018-ին կգրանցվի արդեն 5 տոկոսանոց աճ:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*