Սոցիալական վիճակը թուլացնելու լավագույն տարբերակը մարդկանց աշխատանքով ապահովելն է․ նախարար

Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախարարը նշեց․․․
ashkhatanq

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանում 29.8 տոկոս աղքատության պայմաններում սոցիալական լարված վիճակը թուլացնելու լավագույն տարբերակ է համարում մարդկանց համար աշխատանքի ապահովումը, ինչը նրանց եկամուտներ գեներացնելու հնարավորություն կտա: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը Վարդան Արամյանը, պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը երկրում սոցիալական վիճակը բարելավելու միակ տարբերակ չի համարում թոշակների և նպաստների բարձրացումը:

Պատգամավորի դիտարկմանը, թե 2018 թ. պետական բյուջեի նախագծով նվազում են առողջապահության, սոցիալական, կրթության ոլորտների ծախսերը, ինչը նշանակում է, որ աղքատության տոկոսը երկրում ավելանալու է, նախարարը պատասխանեց.

«Սովորաբար պետական բյուջեի ծրագիրը կազմվում է ոչ թե մեկ տարվա համար, այլ տեսադաշտում պետք է ունենալ առաջիկա 3-5 տարին: Սխալ է մենակ մեկ տարվա համար ծրագիր իրականացնելու մոտեցումը: Խոսելով 2018 թ. մասին՝ մենք ասել ենք, որ ունենք սահմանափակ ռեսուրսներ և պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում: Կարևոր է այս տարվա ընթացքում ապագայի համար կայուն տնտեսական աճի ապահովումը, ինչը հիմք կհանդիսանա տնտեսությունը զարգացնելու համար»:

 

*

*