Նախարար․ Ներուժից ցածր տնտեսական աճ ենք ունենալու

Խորհրդարանն այսօր քննարկեց 2018 թվականի բյուջեի նախագիծը:

Խորհրդարանն այսօր քննարկեց 2018 թվականի բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդես եկավ բավական ընդգրկուն ելույթով, որին հաջորդեցին պատգամավորների հարցերը: Պատասխանելով պատգամավորի հարցին, նախարարն ասել է, որ վերջին անգամ աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը 2015-ին է եղել: 2014-ից հաշվելու դեպքում մոտավորապես 10 տոկոս գնաճ ենք ունեցել, եւ սա նշանակում է, որ աղքատության ծավալը չի կրճատվելու:

Վարդան Արամյանի խոսքով, ներուժից ցածր տնտեսական աճ ենք ունենալու: 2018-ին նախատեսվում է հասնել 4.5 տոկոսի: Նախարարը կարծում է՝ սոցիալական խնդիրների լուծման լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է, որպեսզի մարդն աշխատի ու դուրս գա անապահով վիճակից: Երկրի անվտանգությունը բյուջեի մյուս հենասյունն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Իզաբելլա Հովհաննիսյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները