Անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ

Վարչապետը հանդիպել է Ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ:
karavarutyun

Վարչապետ Կարապետյանը հանդիպել է Ներգնա տուրօպերատորների միության անդամների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ: Օրակարգում` երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացման հարցերն էին:

Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում մատուցվող զբոսաշրջային ծառայությունները՝ հյուրանոց, հանրային սնունդ, տրանսպորտ, մրցունակ են, եւ անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի սակագներով գործող ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:

Վարչապետը տուրօպերատորներին հորդորել է ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ նշված կլինեն պետության եւ մասնավորի գործառույթները: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության խնդիրն է Հայաստանում նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման հարցը:

 

«Ձեւակերպեք իրագործելի, տրամաբանություն ունեցող, կառուցողական, խելացի եւ համակարգված ծրագիր: Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին եւ այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները»,- նշել է վարչապետը:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*