Վարչապետը հանձնարարեց հստակեցնել շինարարության թույլտվության հետ կապված հարցերը

Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես մեկնարկեց վարչապետի հանձնարարականներով։

Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես մեկնարկեց վարչապետի հանձնարարականներով։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր շինարարության թույլտվության տրամադրման հետ կապված հարցերի հստակեցմանը։ Ըստ Կարեն Կարապետյանի՝ այստեղ վարչարարության պարզեցման խնդիր կա։ Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմին ներկայացնել թույլտվություն ստանալու պարզեցված փաթեթ։

«Անհրաժեշտ է խորհրդակցություն անցկացնել ներդրողների ու կառուցապատողների հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիրներ կան, քանի որ տարեվերջին աշխուժություն է նկատվել շինարարության ոլորտում, ինչը սպասվում է, որ կշարունակվի այս տարի եւս»,- նշեց վարչապետը։

*

*