Վարչապետը հանձնարարեց աշխատել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ

Հանձնարարվեց համատեղ ուսումնասիրել ու 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգացման ու ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության ու առողջապահության նախարարներին համատեղ ուսումնասիրել ու 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու վերաբերյալ:

«Մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանզմների տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքերը, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ ու մրցունակ ներմուծողների նկատմամբ: Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել, ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին», — ասաց Կարապետյանը:

Ըստ վարչապետի, ապրանքները, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում, կատարվելիք ներդրումները կարելի է հետ գրել միջին ժամկետում։

*

*