ՀՀ վարչապետի ակնկալած 850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերը կատարվել են

Մարզերում 190 միլիարդ դրամի ներդրում է կատարվել, որը դուրս է այդ 856 միլիոն դոլարի ներդրումներից
aj-karen-karapetyan-sharmazanov-gabrielyan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ իր ակնկալած 830-840 միլիոն դոլարի ներդրումները Հայաստանում կատարվել են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ տվյալներն արդեն ամփոփել են և նշեց, որ 856 դոլարի ներդրում Հայաստանում կատարվել է, որից 580 միլիոն դոլարը մասնավոր սեկտորից է:

«Բացի դրանից, մենք արդեն ամփոփել ենք տարածքային կառավարման նախարարության տվյալները մարզերում արված ներդրումների վերաբերյալ: Մարզերում 190 միլիարդ դրամի ներդրում է կատարվել, որը դուրս է այդ 856 միլիոն դոլարի ներդրումներից»,- նշեց վարչապետը:

*

*