Մոսկվա-Երեւան երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են

Բանակցությունների արդյունքում վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից...
vrastan-moskva-yerevan

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է սակագների էական նվազման մասին:

Վարչապետն ընդգծել է, որ նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա:
Ներկայացնելով ձեռնարկված քայլերը` վարչապետը հայտնում է, որ  նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:

Բանակցությունների արդյունքում վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։  Այսպիսով, մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից:

*

*