Վարչապետը Կարայանին հանձնարարել է ակտիվ աշխատել ռուս գործընկերների հետ

Հանձնարարական ստացել է նաև տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
karen-karavarutyun

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ակտիվ աշխատանքներ է տանելու ռուս գործընկերների հետ: Հանձնարարականը նախարարւ հունվարի 26-ին ստացավ վարչապետ Կարապետյանից:

Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Կարապետյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Կատարված աշխատանքների վերաբերյալ էլ ամենամսյա հաշվետվություններ պետք է ներկայացնի: Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալն ուղղելու նպատակով՝ Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ ապահովելու են անհրաժեշտ աշխատանքներ եւ ընթացքի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն:

*

*