Ներդրող-կառուցապատողի կողքին կլինեն նաեւ գազի, ջրի ու լույսի համար պատասխանատու ընկերությունները

Գործարարների այս դժգոհությունը հասել է վարչապետին:

 

Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած կառավարության հերթական նիստը հագեցած օրակարգով էր:

Սկսած գործը սեղմ ժամկետում, անխոչընդոտ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներդրող-կառուցապատողի կողքին լինեն նաեւ գազի, ջրի ու լույսի համար պատասխանատու ընկերությունները: Գործարարների այս դժգոհությունը հասել է վարչապետին: Խնդիրը հարթելու համար էներգետիկայի նախարարությունը հնգօրյա ժամկետում «Գազպրոմ Արմենիային», ՀԷՑ-ին ու «Վեոլյա» ջրին առաջարկելու է պատասխանատուներ նշանակել, որոնք էլ քաղաքաշինության պետական կոմիտեի ու համայքների ղեկավարների հետ արագ լուծում կտան բարձրացրած հարցերին:

«Ընկերությունների ու ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներին»,- հանձնարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

*

*