Իրանի հետ առեւտրային հարաբերությունները սերտացնելու նախագիծ կներկայացվի

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվելու է մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
karavarutyun

Վարչապետի երկորդ հանձանարականը վերաբերում էր արտահանմանը: Մեր հարեւան Իրանի հետ պետք է ավելի սերտացնել առեւտրային հարաբերությունները: Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Արտաքին գործերի, Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել եւ հնգօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել համապատախան որոշման նախագիծ:

Աշխատանքային խումբը պետք է աշխատի իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա Հայաստանի արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի ԻԻՀ-ում պահանջվող չափորոշիչներին եւ Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով:

«Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվելու է մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Կարծում եմ՝ հանձնարարականը պարզ է. ունենք հարեւան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից՝  շուկան եւ սպառողն է թելադրում, թե ինչ ձեւի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է մեր արտադրանքը համապատասխանի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե մենք այստեղ արդյունավետ աշխատենք՝ կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեծ մասշտաբներ զբաղեցնել»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին եւ ՊԵԿ նախագահին հանձնարարվեց շահագրգիռ մարմինների եւ ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները եւ մինչեւ դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:

*

*