Համայնքների ղեկավարները ներկայացրել են զարգացման լավագույն ծրագրերը

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագրերը․․․
hamaynqneri-ghekavarenr

 

Երկիրը չի զարգանա, եթե մարզը, համայնքը չունենան զարգացման հստակ ծրագրեր: Հենց այդ զարգացման պատկերացումները հասկանալու նպատակով էլ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների, Գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է հաշվի առնելով համայնքների առավելությունները, առանձնահատկությունները, խնդիրներն ու հնարավորությունները՝ մշակել ու ներկայացնել օրակարգային տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք կառաջարկվեն շահագրգիռ ներդրողներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ մանրամասն ուսումնասիրել ներկայացված ծրագրերը եւ, ըստ արդյունավետության, ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

«Ցավոք, համայնքներից ստացված զարգացման ծրագրերը հեռու են այն մակարդակից, որը պահանջում է ժամանակակից կառավարումը: Սակայն պետք է քայլ առ քայլ, ճշտելով, ուղղելով, մեկս մյուսից սովորելով գնանք առաջ»,- ասաց վարչապետԿարեն Կարապետյանը:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*