Վարչապետը Հայաստանի գործատուների միության անդամների հետ քննարկել է տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր — Երկիր Մեդիա

Վարչապետը Հայաստանի գործատուների միության անդամների հետ քննարկել է տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր

Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտի բարեփոխումներին
vrchapet-gorcatu-qnnarkum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, աշխատաշուկան համապատասխան կադրերով համալրելուն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, պետական գնումների համակարգի, շինարարության, քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

Նշելով նման հանդիպումների պարբերական անցկացման անհրաժեշտությունը՝ վարչապետը կառավարության պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել Գործատուների հանրապետական միության խորհրդի անդամների հետ հանդիպումները՝ նշված ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները քննարկելու նպատակով:

*

*