ՀՀ վարչապետ. ԵԱՏՄ անդամ լինելով՝ այլ շուկաներ չենք կորցրել

Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ հարթակ` ԵԱՏՄ մտնելու համար
varchapet-aj-karen

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեսնում այլ շուկաներ, որտեղ Հայաստանը ինչ-որ բան է կորցրել՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք ինչ-որ բան կորցրել ենք՝ ԵԱՏՄ անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, խնդրեմ: Մենք հինգ երկրների ակումբի անդամ ենք, որտեղ պայմանավորվում ենք որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել: Ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից եւ այնտեղ ջանք չենք կիրառում»,- նշել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ երբ իրենց  գործընկերներին Հայաստան են հրավիրում,  ասում են, որ իրենց համար Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ հարթակ ԵԱՏՄ մտնելու համար, եթե հետաքրքրությունները ԵԱՏՄ-ում են, ԵՄ մտնելու համար՝ GSP+-ից օգտվելով, կամ ազատ տնտեսական գոտու միջոցով Իրան մտնելու համար:

«Եթե մենք կարողանում ենք կապիտալի, սեփականության անվտանգությունը, բիզնես անելու հնարավորությունը ընդլայնել, բոլոր այս հարթակները մեզ համար լրացուցիչ դրական հանգամանք են»,- եզրափակել է վարչապետը:

*

*