Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտի հարցեր

Մինչև տարեվերջ կավարտվեն Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
nikol-pashinyan-29082018.jpb (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ պետությունը պատասխանատու է ենթակառուցվածքների որակի և բնականոն աշխատանքի համար. «Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ և արդյունավետ ջանքեր գործադրենք՝ այդ վիճակում հայտնվելու համար: Մեզ համար շատ կարևոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ: Շատ կարևոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, ծախսերը լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով և ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության ղեկավարին զեկուցել է 2018թ. ՀՀ պետբյուջեով միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմանորոգման աշխատանքների մասին. նրա խոսքով՝ ոլորտի այս տարվա բյուջեն 6.4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի, և ընթացիկ ծրագրերը կատարվելու են ողջ ծավալով: Նախարարը վարչապետին զեկուցել է նաև, որ արդեն իսկ մեկնարկել են Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի  հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են մեծ թափով և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*