Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Ներկայացվել են Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ...
pashinyan (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 3-ին, այցելել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։

*

*