Նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմամբ ակնկալվում է սակագնային սանդղակի փոփոխություն

Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է՝ ջերմաէլեկտրակայանը մեր երկրի էնեգետիկ անվտանգության երաշիքներից կլինի:

Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ կառուցվելու է նոր ջերմաէլեկտրակայան: Այդ մասին նշվել է Հանրապետության նախագահի Երեւանի ՋԵԿ այցելության ընթացքում:

Հիմնասյուները կդրվեն 25 ամսվա ընթացքում: էլեկտարկայանի կառուցման ու շահագործման պատասխանատվությունն իտալական «Ռենկո» ընկերության ուսերին է: Ներդնելու է 250 մլն դոլար: Շինաշխատանքների ընթացքում կստեղծվեն 900 ժամանկավոր, շահագործումից հետո՝ 200 աշխատատեղ: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է՝ ջերմաէլեկտրակայանը մեր երկրի էնեգետիկ անվտանգության երաշիքներից կլինի:

«Պետության միակ պարտավորությունը որոշակի քանակով էլեկտրաէներգիայի գնումն է, այն էլ այնպիսի գներով, որը հնարավորություն է տալիս էական բարելավումներ ակնկալել սակագնային սանդղակում»,- նշեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*