ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է նաեւ տեղական հավի մսի շուկան

ՍԱՊԾ-ը ուսումնասիրություններ է սկսել ոչ միայն ներմուծված, այլ տեղական հավի մսի շուկայում:
hav-mis-nermucum-ukraina

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 30 հազար կիլոգրամ հավի մսի ներմուծում է կասեցրել: Լրագրողների հետ հանդիպմանը ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ հավի շուկայում խախտումների հետ կապված ահազանգը ստանալուն պես, ՍԱՊԾ-ը ուսումնասիրություններ է սկսել ոչ միայն ներմուծված, այլ տեղական հավի մսի շուկայում:

«Ահազանգի հետքերով  ծառայությունն անմիջապես իրականացրել է վերահսկողություն 16 ներկրողներ մոտ եւ հայտնաբերել խախտման դեպքեր: Շուկայից այդ խմբաքանակները հանվել են եւ ներկայումս իրականացվում է ավելի լայնածավալ ուսումնասիրություն»,-ասաց ՍԱՊԾ պետը:

Իշխան Կարապետյանի խոսքով`տեղական թռչնաբուծարանների մասով եւս իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքները մոտ ժամանակներս կամփոփվեն:

*

*