ՍԱՊԾ-ն թթվասերի շուկայում դիտարկումներ է իրականացնում — Երկիր Մեդիա

ՍԱՊԾ-ն թթվասերի շուկայում դիտարկումներ է իրականացնում

Գյուղատնտեսության նախարարը չհերքեց, որ սննդի անվտանգության հետ կապված կան խնդիրներ․․․
ttvaser

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը թթվասերի արտադրության շուկայում խախտումների մասին լրատվամիջոցների հրապարակումների  վերաբերյալ դիտարկում է իրականացնում և մինչև ընթացիկ շաբաթվա վերջ հանդես կգա հայտարարությամբ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:

Գյուղատնտեսության նախարարը չհերքեց, որ սննդի անվտանգության հետ կապված կան խնդիրներ, կա պլանավորված աշխատանք, բայց ֆիզիկապես անհնար է ողջ շուկան ամենօրյա հսկողության տակ պահել: «Այդ առումով ձեր կամ մամուլի կողմից սննդի որակի վերաբերյալ ցանկացած բացահայտում մեծ աջակցություն է մեզ, որպեսզի արագ արձագանք լինի»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

*

*