Թրամփի հաղթանակից հետո ռուս միլիարդատերերը հարստացել են 29 մլրդ դոլարով

Առաջին տեղում Է «Նովատեկ» գազի ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին:
tramp

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո ռուս միլիարդատերերը հարստացել են 29 մլրդ դոլարով: Այս գնահատումները ներկայացրել Է Forbes ամերիկյան հանդեսը: Հրատարակությունն առաջին տեղը հատկացրել Է «Նովատեկ» գազի ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, որի կարողությունը ընտրություններից հետո ավելացել Է 1,9 մլրդ դոլարով՝ հասնելով 18,2 մլրդ դոլարի:

Անցյալ տարվա մարտին Forbes-ը Միխելսոնի կարողությունը գնահատում Էր 14,4 մլրդ դոլար: 1,8 մլրդ դոլարով էլ հարստացել է գործարար Գենադի Տիմչենկոն: Հարստացած ռուս միլիարդատերերի շարքում է նաեւ «Սիբուր»-ի համասեփականատեր Կիրիլ Շամալովին: Այս դեպքում, սակայն պարբերականը կոնկրետ թվեր չի ներկայացրել: Ըստ

Forbes-ի տվյալների, նշված ժամանակահատվածում ռուսաստանցի միլիարդատերերի եկամուտներն ավելի բարձր են եղել, քան աշխարհի ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիների եկամուտները:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*