Արտահանողների հոգսը թեթեւացել է

Մինչեւ 20 միլիոն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները 4 օրվա ընթացքում կարող են հետ ստանալ ավելացված արժեքի հարկի գումարը:

Մինչեւ 20 միլիոն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողները 4 օրվա ընթացքում` իրենց դիմումի համաձայն, կարող են հետ ստանալ ավելացված արժեքի հարկի գումարը: Մինչ այս՝ գումարը վերադարձվում էր 180 օրվա ընթացքում: Պարզեցված ընթացակարգով հարկայինը տնտեսվարողի մոտ ստուգում չի իրականացնում: Հիմք է ծառայում ներկայացված դիմումը: Արտահանողների հոգսը թեթեւացել է այս տարվա ապրիլի 13-ից:

Իսկ եթե տնտեսվարողի շրջանառությունն ավելին է, քան 20 միլիոնը, այս դեպքում ավելացված արժեքի հարկը վերադարձվում է 90 օրվա ընթացքում` նախկին 180-ի փոխարեն: Այստեղ եւս ցուցանիշների աճ է արձանագրվել: Սա, ըստ ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների թվի աճով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*