ՀՀԿ-ը՝ ՀԱԿ-ին. «Եթե մենք լինեինք, կանեինք… Է, դուք էիք, անեիք, բա անում էիք, դրա համար գնացի՞ք»

Խորհրդարանում այսօր ավարտվել են ՏՄՊՊՀ-ի 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկումները։
Խորհրդարանում այսօր ավարտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկումները։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ պետական գնումներին են ուշադրություն դարձնելու։
Պարզել են, որ այստեղ նախապես պայմանավորվում են ե՛ւ տնտեսվարողները, ե՛ւ պետական մարմինները։
«Համաձայնության են գալիս եւ այդպիսով շուկան միմյանց միջեւ են բաժանում»,- ասել է Շաբոյանը։
Խորհրդարանական քննարկումների ընթացքում ակտուալ է եղել նաեւ Հայաստանում բենզինի գնի թեման։ Կա՞ մենաշնորհ այս ոլորտում, թե՞ ոչ։ Մի շարք պատգամավորներ համոզված են, որ կա: Իսկ Շաբոյանն այդ լուրերը հերքել է։
«Տպավորություն է ստեղծում, որ միակ մարմինը, որ այս ամենից տեղյակ չէ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն» է, որը վաղուց վաստակել է իրավունքը՝ վերանվանվելու «Մենաշնորհների պաշտպանության հանձնաժողով»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Զուրաբյանը երկուշաբթի մեկնարկած այս քառօրյայի ընթացքում երկրորդ նախընտրական խոստումը տվեց։ Եթե առաջիկա ընտրություններում իրենք հաղթեն, լայն սպառման ապրանքների գները 30-40 տոկոսով կարող են էժանանալ։ Հանրապետականից արձագանքը չուշացավ։

«Այստեղ խոսք գնաց, որ եթե մենք լինեինք, կանեինք այսպես… Է դուք էիք, անեիք, բա անում էիք, դրա համար գնացի՞ք։ Չկարողացաք անեք, հիմա եկել ենք, մենք անում ենք այդ ամենը, գոնե դրականը նկատեք: Մեղադրանքներ են այստեղ հնչեցնում՝ մատները թափ տալով, իրենց տեսական գործողություններն իրականության հետ չհամապատասխանեցնելով»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

*

*