Տնտեսական ակտիվության ցուցանիշն Արցախում աճել է

Կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս:
ach

Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս:

*

*