3,8 տոկոս տնտեսական աճ է սպասվում

Կանխատեսումը Համաշխարհային բանկինն է:
tntesakan-aj

Այս տարի մեր երկրի համար տնտեսական աճը կլինի 3,8 տոկոս: Կանխատեսումը Համաշխարհային բանկինն է: Ավելի վաղ կառույցը 3.1 տոկոս աճ էր կանխատեսել:

Ըստ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի, Ռուսաստանում տնտեսության վերականգնումը դրական ազդեցություն է թողել տարածաշրջանի ապրանք ներմուծող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա: Ավելացել են տրանսֆերտներն ու արտահանումը: Տնտեսական աճը Հայաստանում կշարունակի 2019-ին, եւ 2020-ին կկազմի 4%:

Համաշխարհային բանկն Ադրբեջանի համար այս տարի կանխատեսում է 0,9%, Ռուսաստանի՝ 7%, Թուրքիայի՝ 3,5%, իսկ Վրաստանի համար՝ 4,2% տնտեսական աճ:

*

*